Անցկացվել է գումարտակային մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ. ՊՆ

ԵՐԵՎԱՆ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1,  24 News

․

Հոկտեմբերի 1-ին N զորամիավորումում անցկացվել է գումարտակային մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Ստուգվել են ստորաբաժանումների ներդաշնակման և փոխգործակցության կարողությունները, զինծառայողների պատրաստվածության աստիճանը և տարբեր տրամաչափի զենքերից կրակի վարման հմտությունները։

Զորավարժության մասնակիցները ցուցաբերել են բարձր պատրաստություն`  կատարելով առաջադրված խնդիրները և ոչնչացնելով պայմանական հակառակորդի բոլոր նշանակետերը։

--00--ԱՀ