Էրեբունու բնակիչը հետնաբակում խոզեր է պահում․ ՍԱՏՄ-ն արձագանքել է բնակիչների ահազանգին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News 

խոզ

Էրեբունի վարչական շրջանի Գաջեգործների 3-րդ փողոցի բնակիչներն ահազանգել են իրենց փողոցի բնակիչ Երեմ Երեմյանի կողմից տարածքում հակասանիտարական և հակաօրինական գործողությունների վերաբերյալ։

Ահազանգի հետքերով ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչներն այցելեն են Էրեբունի վարչական շրջանի Գաջեգործների 3-րդ փողոցի բնակիչ Երեմ Երեմյանին: Քաղաքացին պարտավորագիր է ստորագրել, որ առաջիկա 15 օրերի ընթացքում խոզերի ողջ գլխաքանակը կամ սպանդի կենթարկվի սպանդանոցում, կամ կտեղափոխվի այլ՝ բնակելի թաղամասերից հեռու, գոմ:
Տեսչական մարմինն այս հարցում հետևողական է լինելու:

--00—ՄՀ