ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 28, 24News
Խորհրդակցական սենյակ անցնելուց առաջ ՍԴ-ում նշվեց, որ մասնագիտական և անհատական ամենաբարդ որոշումները նրանք կայացնելու են ընտրության արդյունքների վերաբերյալ որոշումից հետո` հաշված ամիսներ կամ գուցե օրեր անց: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը։
«Այդ օրը մոտենում է, ու հետաքրքիր է, պատրաստ ե՞ն արդյոք այդ որոշմանը այն 4 դատավորները, որ կողմ քվեարկեցին
Այն մի դատավորը, որ խորհրդակցական սենյակում ասել է․ «Ես կողմ եմ, որ ընտրությունները չեղարկվի, բայց դե մեծամասնությունը ոնց կորոշի»։
Եվ այն մյուսը, որ որոշումները կայացնում է ոչ թե հանուն ՀՀ-ի, այլ ի փառս ալենսիմոնյանների։
Պատրաստվեք պատմուճանավոր պարոնայք, ժամը մոտենում է»,- գրել է Հայրապետյանը։
--00—ՄՀ