Բնության հատուկ պահպանվող տարածքներում և դենդրոպարկերում կսահմանվի խստագույն հսկողություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 2, 24News 

կոլաժ

«Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի ենթակայության տակ գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքներում և դենդրոպարկերում կսահմանվի հսկողության խստագույն ռեժիմ։ Այս մասին հայտարարել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը։

«Զբոսաշրջային սեզոնին ընդառաջ զբոսաշրջիկների և քաղաքացիների այցելությունները հնարավորինս անվտանգ և համակարգված իրականացնելու և տարածքների վրա այցելությունների վնասակար ազդեցությունները նվազեցնելու նպատակով՝ հանձնարարել եմ «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի ենթակայության տակ գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքներում և դենդրոպարկերում սահմանել հսկողության խստագույն ռեժիմ, մասնավորապես․

Բացառել՝

հանգստի կազմակերպման ժամանակ խարույկների կազմակերպումը,

սննդի պատրաստման նպատակով կրակարանների (մանղալ) օգտագործումը,

տարածքներ ապօրինի մուտքի դեպքերը,տարածքների աղտոտումը:

Ապահովել՝

տարածքների պահպանության ռեժիմների պահանջները,

կրակարանների դուրսբերումը տարածքներից,

կանոնավոր աղբահանություն,

կանոնակարգված մուտք և ելք։

Հետևողական լինել այցելուների վարքագծային կանոնների պահպանմանը և հրդեհային անվտանգության կաննոնների ապահովմանը։

«Սիրելի՛ հայրենակիցներ, խնդրում և հորդորում եմ պահպանել սահմանված կանոնները։ Շրջակա միջավայրի նկատմամբ հոգատար վերաբերմունքը պետք է դառնա մեր առօրյա կյանքի ու գործունեության անքակտելի մասը», - նշել է նախարարի պաշտոնակատարը։

 --00—ՄՀ