Բախվել են թիվ 253 երթուղին սպասարկող «Գազելն» ու Toyota Camry-ն. կա 8 վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 26, 24News

․

Այսօր՝ հունիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
 
Ժամը 16:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ս. Թևոսյան փողոցում բախվել են 56-ամյա Կամո Կնյազյանի վարած Toyota Camry մակնիշի ավտոմեքենան և 30-ամյա Վահե Մելքումյանի վարած ԳԱԶ-32213 մակնիշի «Գազել» միկրոավտոբուսը:
 
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 8 հոգի, այդ թվում՝ երեխաներ, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն:
 
Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը:

Կայքի տեղեկություններով, «Գազելը» թիվ 253 երթուղին է և այն սպասարկում է Երևան-Լուսակերտ երթուղին:

--00--ԱՀ