ՊՆ ծառայողը «Նիվայով» 2 մեքենայի է բախվել․ կա 1 զոհ, 8 վիրավոր, այդ թվում՝ անչափահներ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News

նկար

Ապրիլի 18-ին խոշոր և ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 18:00-ի սահմանում Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի 1-ին կմ-ին, Բազում գյուղի բնակիչ, 34-ամյա Աշոտ Ղազարյանը իր վարած «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայով բախվել է Վանաձոր քաղաքի բնակիչ, 68-ամյա Արմեն Ամիրխանյանի վարած «Mitsibishi Pajero» մակնիշի ավտոմեքենային և Լոռու մարզի Ուռուտ գյուղի բնակիչ, 43-ամյա Հմայակ Գաբրիելյանի վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենային, գրում է shamshyan.com-ը։

նկար

Վթարի հետևանքով «Mitsibishi»-ն գլխիվայր շրջվել է: Ա. Ղազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վանաձորի զինվորական հոսպիտալ, իսկ նրա ուղևորներ, Բազում գյուղի բնակիչ, 57-ամյա Անահիտ Ղազանչյանը, Վանաձորի բնակիչներ, 11-ամյա Ինեսա Ա.-ն, 15-ամյա Ալիսա Ա.-ն (վերջիններս հարազատ քույրեր են), Բազում գյուղի բնակիչ, 59-ամյա Արսեն Ղազարյանը, 57-ամյա Կարինե Ղազարյանը (վերջիններս քույր ու եղբայր են), մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն:  

նկար

Հիվանդանոց են տեղափոխվել նաև Հ. Գաբրիելյանը, նրա ուղևորներ, Ուռուտ գյուղի բնակիչներ, 38-ամյա Թեհմինե Գաբրիելյանը, 16-ամյա Աննա Գ.-ն, 15-ամյա Լիաննա Գ.-ն:  

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում:  

Ըստ աղբյուրի՝ վարորդներից Ա. Ղազարյանը ծառայում է ՀՀ ՊՆ զորամասում: Ժամը 22:40-ի սահմանում «Վանաձոր» բժշկական կենտրոն տեղափոխված 57-ամյա Ա. Ղազանչյանը մահացել է: 

նկար
նկար

--00—ԼՄ