Կոշում բախվել են Kia-ով բարձված ավտոքարշակն ու Nissan-ը. 8 վիրավորներից 5-ը երեխաներ են

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 5, 24News

նկար

Հունիսի 4-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։00-ի սահմանում Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 45 կմ հատվածում՝ Կոշ գյուղի վարչական տարածքում, Դավթաշեն գյուղի բնակիչը՝ 70-ամյա Վալերիկ Պետրոսյանը, իր վարած «Ford» մակնիշի ավտոքարշակով, որը բեռնված է եղել «Kia Forte» մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենայով, բախվել է Ագարակավան գյուղի բնակիչ, 33-ամյա Ռոման Հակոբյանի վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենային, գրում է shamshyan.com-ը:

նկար

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով Վ. Պետրոսյանը, Ռ. Հակոբյանը, վերջինիս ուղևորները՝ Ագարակավան գյուղի բնակիչներ, 34-ամյա Համասփյուռ Համազասպյանը, 7-ամյա Ինգա Պողոսյանը, 5-ամյա Արտյոմ Պողոսյանը, 4-ամյա Ալեքսանդրիա Հակոբյանը, 11-ամյա Սոֆյա Հակոբյանը և 2-ամյա Անաստասիա Հակոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո երեխաները տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, իսկ վարորդը՝ «Արմենիա» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում:

նկար

--00—ԼՄ