Չագուչը՝ ձեռին, մորթած ոչխարը՝ ոտքերի տակ, քարանձավի մարդ․ նորից պիտի դառնա մեր առաջնո՞րդը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24News

Արձակագիր, դրամատուրգ Գուրգեն Խանջյանը 24TV-ի եթերում անդրադառնալով ԱԺ արտահերթ ընտրություններին՝ տարակուսանքով նշեց․ «Չագուչը՝ ձեռին, մորթած ոչխարը՝ ոտքերի տակ, քարանձավային մարդ․ սա նորից պիտի դառնա մեր առաջնո՞րդը»։

Իսկ ընտրությունների անմիջական տպավորությունները փոխանցելով ունկնդրին՝ գրողը եզրակացնում է, որ սրանք վատ ընտրություններ են՝ կրակոցներ, թռուցիկներ, որ իշխանությունը պահելու համար ամեն ինչի գնում են։ «Եթե իշխանության մնացին, չեն կարողանալու պահել, մեկ տարուց, կես տարուց կորցնելու են․ ճգնաժամը խորանալու է։ Խայտառակ պարտություն կրած իշխանության մնալը շատ վատ ցուցիչ է մեր ժողովրդի համար։ Ազգի ոգին թուլացել է, գոնե հայի վերջին խելքը ի շահ իրեն աշխատի։ Թշնամին երեք կողմից մտել է մեր երկիր, վիշապի նման նստել ջրերի վրա, և սրան նորի՞ց բերես քո գլխին առաջնորդ։ Երեք տարվա ստից հետո մեզ միայն ճշմարտությունը կփրկի, նոր իշխանությունը չպետք է խաբի ժողովրդին։ Գոնե այսօր սթափվենք, մի ամիս հետո կորուստները շատ-շատ կլինեն, էս մի պստիկ դրախտային երկիրը չկորցնենք։ Նիկոլը Հայաստանը հանել է վաճառքի, կծախի նրան՝ ով իրեն կթողի իշխանության։ Եթե սրանք վերարտադրվեն, նշանակում է խաչ քաշել Հայաստանի ինքնիշխանության վրա»,- ասաց Գուրգեն Խանջյանը։

Ավելի մանրամասն դիտեք տեսանյութում։

Տեսանյութեր

Live

Լրահոս