Պուտինն ու Փաշինյանը քննարկել են ԼՂ-ում իրավիճակը և արտահերթ ընտրությունները

ԵՐԵՎԱՆ ԱՊՐԻԼԻ 24,  24News

Պուտին

 ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն  ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել են Լեռնային Ղարաբաղում իրավիճակը։

Երկու երկրների ղեկավարները հեռախոսազրույցում գոհունակությամբ նշել են, որ ՌԴ խաղաղապահների ջանքերի շնորհիվ իրավիճակը տարածաշրջանում շարունակում է մնալ կայուն և հանգիստ: Փաշինյանը Պուտինին տեղեկացրել է հունիսին նախատեսված խորհրդարանական ընտրություններով պայմանավորված Հայաստանում ներքաղաքական իրավիճակի զարգացման մասին:

 --00—ՄՀ