Կյանքից հեռացել է Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

կոմանդոս.jpg

ՀՀ ԶՈւ փոխգնդապետ Սարգիս Ստեփանյանը ֆեյսբուքյան էջում գրառմամբ տեղեկացրել է, որ մահացել է Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը:

«Սիրելի հայրենակիցներ, մեծ ցավով տեղեկացնում եմ, որ այսօր կյանքից հեռացել է մեծ հայ, մեծ զինվորական, հորս մարտական ընկեր Արկադի Տեր-Թադևոսյանը` Կոմանդոսը։

Կոմանդոսի ավանդը կգրվի հայոց պատմության ոսկե էջերին։

Ցավակցում եմ հարազատներին և մեզ բոլորիս` մեծ կորստի համար։

Խոնարհվում եմ...»,- գրել է նա:

--00--ԱԹ