Վազգեն Մանուկյանին նոր մեղադրանք չի առաջադրվել, մեղադրանքի ծավալն է լրացվել․ Վարդևանյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

նկար

Վազգեն Մանուկյանին նոր մեղադրանք չի առաջադրվել, պարզապես արդեն իսկ առաջադրված մեղադրանքի ծավալի լրացում է կատարվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արամ Վարդևանյանը:

«Լրացումը վերաբերում է նրան, որ պարոն Մանուկյանը հայտարարել է, որ «Ոչ մի հատ անօրինական հրաման բանակը չի կարող կատարել»: Այսինքն ըստ Քննչական կոմիտեի՝ նման հայտարարությունը իշխանությունը բռնությամբ զավթելու կամ սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու կոչ է։ Այսինքն այս քրեական գործը ոչ միայն քաղաքական պատվեր է ընդդեմ պարոն Մանուկյանի, այլ նաև ընդդեմ ողջամիտ տրամաբանությանը։ Սա է իրականությունը։

Տեղեկացնեմ նաև, որ այս պահին ուսումնասիրում եմ այս քաղաքական գործի նյութերը, որի ծավալը, ըստ էության, մեկ հատոր է։ Որոշ հետաքրքիր հանգամանքների վերաբերյալ հենց հրապարակային ձևով կներկայացնեմ, ուղղակի հիմա հիշեցնեմ՝ իմ կողմից կատարվել էր պնդում, որ 301-րդ հոդվածի իմաստով կոչը պետք է լինի իրական և դրանից պետք է բխեն առնվազն որոշ գործողություններ, որոնք ինչպես հիշում եք չեն եղել և չկան։ Մնացածը քիչ ուշ»,- գրել է Վարդևանյանը:

--00—ԼՄ