Սիրիայում ահաբեկիչներին ԼՂ ուղարկելու համար պատրաստել են թուրք հրահանգիչները. մանրամասներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

ռուս

Տելեգրամի WarGonzo ալիքը հրապարակել է տեսանյութ Սիրիայից, որտեղ օրեր առաջ ոչնչացվել է ահաբեկչական խմբավորման ուսումնական ճամբար: Այդտեղ էր Թուրքիան ահաբեկիչներ պատրաստում ԼՂ ուղարկելու համար (տեսանյութը՝ այստեղ): 

Հրապարակված լուսանկարներին և տեսանյութին կից WarGonzo-ի թղթակից գրել է. «Եվ ո՞վ էր ասում, թե Ռուսաստանը մնացել է Արցախի հակամարտության կողմում: Այո՛, հիբրիդային պատերազմների պայմաններում երբեմն գործում են բոլորովին այլ կանոններ: Բայց նրանք աշխատում են: Իդլիբում հարվածն Էրդողանին բուն Թուրքիայում ավելի ցավոտ է ընկալվում, քան ցանկացած կորուստ ղարաբաղյան ճակատում»:

WarGonzo-ն հրապարակել է նաև «Rus.Vesna.su»-ի անդրադարձը թեմային, որում մանրամասներ կան այն մասին, թե ովքեր են պատրաստել զինյալներին Սիրիայում: «Rus.Vesna.su»-ի անդրադարձը՝ ստորև.

«Ավիաօդային ուժերը ուժերն սկսել են ոչնչացնել այն ուսումնական ճամբարները, որտեղ ահաբեկիչներ են պատրաստվում Լեռնային Ղարաբաղ ուղարկվելու համար: Այն բանից հետո, երբ սիրիացի զինյալները Ղարաբաղ ուղարկվեցին, Իդլիբում սկսվեցին որոնումներն այն վայրերի, որտեղ վերապատրաստվում էին ահաբեկիչները:

Հետախուզությունը պարգևատրման դիմաց ստացավ մանրամասն տեղեկություններ անօրինական զինված խմբավորումների ուսումնական ճամբարի մասին:

Օդային հետախուզությունը սկսեց դիտարկել օբյեկտները, որոնցում հարյուրավոր զինյալներ են վերապատրաստվել տարբեր մասնագիտությունների գծով՝ օպերատոր, վարորդ-մեխանիկ և այլն: Նրանց սովորեցնում էին ահաբեկչական գործողությունները լեռնային և անտառապատ տարածքներում, իսկ դասընթացն անցկացրել են թուրք հրահանգիչները»:

1
1

--00—ԼՄ