ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News
Ադրբեջանական ԶՈՒ թիրախավորում է քաղաքացիական ենթակառուցվածքները և քաղաքացիական բնակչությունը։ Կադրերում երևում է, թե ինչպես է արկն ընկնում ՀՀ և Արցախը կապող կամուրջը Հակարի գետի վրա:
Րոպեներ առաջ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր, որ թշնամին Քաշաթաղում քաղաքացիական և երկակի նշանակության օբյեկտներ է թիրախավորել: Կան քաղաքացիական ենթակառուցվածքների բազում վնասվածքներ, վիրավորներ։ Տուժել է փրկարար ծառայությունը:
--00—ԼՄ