Չինարի գյուղում գտել են 122մմ տրամաչափի Դ֊30 հրետանային արկ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 24, 24News 

արկ

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ երեկ ՊՈԱԿ-ի մասնագետները, խաղաղ բնակավայրերի վրա արձակած, սակայն չպայթած արկեր և զինամթերքներ հայտնաբերելու աշխատանքների ընթացքում, Չինարի գյուղում գտել են 122մմ տրամաչափի Դ֊30 հրետանային արկ։ Այն տեղափոխվել է անվտանգ վայր և վնասազերծվել։

Աշխատանքներն այս տարածքում դեռ շարունակվում են։

--00--ԱԹ