Արտակարգ դրության ավարտին կսկսվի Երևանի շատրվանների վերագործարկումը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

հրապարակ

Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության ավարտով պայմանավորված՝ սեպտեմբերի 11-ին, ժամը 17:00-ից հետո հերթականությամբ կսկսվի մայրաքաղաքի 22 շատրվանների և 8 ջրավազանների վերագործարկումը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

--00--ԱԹ