Նորոգվում են մայրաքաղաքի շատրվանների աշխատանքն ապահովող պոմպակայանները

ԵՐԵՎԱՆ, Օգոստոսի 7, 24News

l-0x0wh-786x458z-1.jpeg

Մայրաքաղաքում շահագործվում են 27 շատրվան և 8 ջրավազան: Ջրային այս կառույցների անխափան աշխատանքը կազմակերպելու նպատակով Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով նորոգման միջոցառումներ կսկսվեն 6 հասցեներում՝ տեղեկացնում են քաղաքապետարանից:

Ծրագրում առաջնահերթության կարգով ընդգրկվել են այն շատրվանների պոմպակայանները, որոնք շահագործման օրվանից ի վեր երբևէ չեն հիմնանորոգվել:

--00--ԶՀ