Եվրոպայում մնացել է միայն 1 երկիր, որտեղ կորոնավիրուսի դեպք չի արձանագրվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News

մոնտե

Մոնտենեգրոն եվրոպական միակ երկիրն է, որտեղ դեռևս չի արձանագրվել կորոնավիրուսով վարակի ոչ մի դեպք։ Այդ մասին հայտարարել է հասարակական առողջության ինստիտուտի համաճարակաբան Իգոր Գալիչը:

Համաճարակի սկզբից երկրում հետազոտվել է ավելի քան 2000 մարդ, 392 մարդ է բժիշկների հսկողության տակ է:

«Կորոնավիրուսի ախտորոշումը 2-3 ժամ է տևում, ուստի արդյունքները բավականին արագ հայտնի են դառնում», - ասել է Գալիչը և կոչ արել քաղաքացիներին խուճապի չմատնվել, չտարածել ապատեղեկատվություն:

Գալիչը նաև հայտարարել է, որ հանրային առողջապահության համալսարանը պատարատ է կորոնավիրուսի դեպքերի հաստատմանը։

Նշենք, որ կորոնավիրուսը տարածվել է աշխարհի 126 երկրներում, որոնք ընդգրկում են բոլոր մայրցամաքները՝ բացի Անտարկտիդայից։