Շարունակում են աշխատել ՍԴ անդամների վրա. հատկապես 3 դատավորի վրա. «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News

հրայր թովմասյան ՍԴ

«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած սահմանադրական հանրաքվեի որոշումն ընդունված է, բայց այս օրերին կառավարության տարբեր ներկայացուցիչներ զանգահարում են ՍԴ դատավորներին եւ առաջարկում հանդիպել Նիկոլ Փաշինյանի, Տիգրան Ավինյանի կամ Ռուստամ Բադասյանի հետ:

Իշխանությունը լուրջ մտահոգություն ունի ապագա հանրաքվեի ելքի հետ կապված, ինչի մասին են վկայում նաեւ սոցիոլոգիական հարցումները: Իշխանությունը հույս ունի, որ կկարողանա համոզել ՍԴ դատավորներից մի քանիսին՝ մինչեւ փետրվարի 27-ը վաղաժամկետ կենսաթոշակի դիմումներ գրել, եւ այդ հիմքով էլ կչեղարկեն հանրաքվեն:

Պատճառը միայն այն չէ, որ հանրաքվեի նախագիծն ընդունվել է Սահմանադրության կոպիտ խախտմամբ, նրանք հասկանում են, որ նախագիծը Վենետիկի հանձնաժողով չուղարկելը ծանր հետեւանք է ունենալու իրենց եւ երկրի համար, եւ հանրաքվեն չեղարկելն ամենաձեռնտու տարբերակն է:

Մենք տեղեկացանք, որ հատկապես ինտենսիվ աշխատում են 3 դատավորի վրա, որոնցից մեկը Ֆելիքս Թոխյանն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում