Փարիզում հազարավոր մարդիկ ցույցի են դուրս եկել՝ ի պաշտպանություն Լը Պենի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News

Снимок

Փարիզում ցույց է անցկացվում՝ ի պաշտպանություն «Ազգային հանրահավաք» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Մարին Լը Պենի, որին դատարանի վճռով արգելվել է ընտրել կառավարություն, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։

Ցուցարարները սկսել են հավաքվել Վոբանի հրապարակում։ Քաղաքական գործչին աջակցելու եկածների թվում եղել են տարբեր տարիքի մարդիկ։

Հանրահավաքի վայր է ժամանել նաև անձամբ Լը Պենը՝ անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ։ Կուսակցության առաջնորդ Ջորդան Բարդելլան իր ելույթում ասել է՝ Լը Պենի մեղադրական դատավճռի օրը պատմության մեջ կմնա որպես սև օր, նրա դեմ կայացված անարդար և սկանդալային դատական որոշումն ուղղված է նրան նախագահական մրցապայքարից հեռացնելուն։

Քաղաքական գործիչը հավելել է՝ սա ուղղակի հարձակում է ժողովրդավարության վրա։

--00—ՅՄ