Խնձորեսկի խաչմերուկում տեղադրվել են անվտանգության տարրեր, կատարվել է գծանշում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News

ff

Ճանապարհային դեպարտամենտից հայտնում են․

«Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում Խնձորեսկի խաչմերուկում իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված մի շարք միջոցառումներ։

Մասնավորապես, տեղադրվել են անվտանգության տարրեր, կատարվել է գծանշում, սահմանվել են երթևեկության կազմակերպման կղզյակներ»։ 

--00—ՍՊ