Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը կգնա ԱԱԾ մեկուսարան՝ Դավիթ Տոնոյանի հետ հանդիպելու

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News

Screenshot_1

ՄԻՊ գրասենյակից ArmLur.am-ին հայտնում են․ որ ուրբաթ օրը` 2024 թվականի ապրիլի 19-ին, Դավիթ Տոնոյանը ՄԻՊ աշխատակազմ տեղեկություն է ներկայացրել առ այն, որ ցանկանում է հանդիպել Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հետ:

Պաշտպանն այց է իրականացնելու քրեակատարողական հիմնարկ՝ Դավիթ Տոնոյանին խորհրդապահական կարգով տեսակցելու նպատակով:

--00—ՅՄ