Փաշինյանի հետ հանդիպման արդյունքում ոչ մի լավ բան չկա․ Կիրանցի համայնքապետ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News

45553_b

Երեկ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերի ղեկավարների հետ հանդիպումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանն է հետ կանչել և մինչև ուշ գիշեր խոսել ղեկավարների հետ:

24News-ը տեղեկացավ, որ երկու հանդիպումներից էլ համայնքի ղեկավարները մեղմ ասած դժգոհ են հեռացել, որովհետև չեն կարողացել որևէ արդյունքի հասնել:

24News-ը կապ հաստատեց Կիրանց համայնքի ղեկավար Կամո Շահինյանի հետ, վերջինս նշեց, որ.  «Ոչ մի լավ բան չկա, ինչ կա, ոնց հայտարարել են տենց էլ լինելու ա»:

Ոսկեպար համայնքի ղեկավարն էլ տպավորված չէր հանդիպումով, նախ նրա որպիսությունը հարցրինք, ի պատասխան նշեց` վատ, այլ մանրամասներ չկարողացավ հայտնել քանի որ գյուղի բնակիչների հետ էր զրուցում:

Մերի Մանուկյան

--00—ՅՄ