Տարածքների փոխանակման հարցը շատ լուրջ հանրաքվեի անհրաժեշտություն ունեցող հարց ա. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News

Այն խնդիրները, որոնք ծագում են Հայաստանի համար, այդ նույն խնդիրները հնարավոր է ծագեն Ադրբեջանի համար, ադրբեջանական գյուղերում մարդիկ չե՞ն ապրում, մեր գյուղերում ապրում են։ Այս մասին Ստեփանավանում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ բոլոր հարցերը լուծելի են։

«Տարածքների փոխանակման հարցը շատ լուրջ հանրաքվեի անհրաժեշտություն ունեցող հարց է։ Երբ առաջին անգամ գնացել եմ Ոսկեպար ասել եմ՝ հարգելի ոսկեպարցիներ, հիմա մենք գնում ենք սահմանազատման, և ըմբռումն այն է, որ ՀՀ-ի շահերից է բխում նաև, որ մենք ոչ թե հիմա գնանք նոր սահման ստեղծենք, այլ վերարտադրենք Խորհրդային միության ժամանակ եղած սահմանները»,-ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ