Ռուս խաղաղապահների դուրսբերումը Փաշինյանի կայացրած որոշման տրամաբանական հետևանքն է․ Կարասին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

6033919

ԼՂ-ից ռուս խաղաղապահների դուրսբերումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից այդ տարածքը Ադրբեջանի մաս ճանաչելու տրամաբանական հետևանքն է։ Այս մասին «Ինտերֆաքս»-ի հետ զրույցում հայտարարել է ՌԴ խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, նախկին փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը։

«Ուժով սիրելի չես դառնա։ Այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանի շուրթերով ղարաբաղյան խնդիրը հանգուցալուծվեց, մեր խաղաղապահների՝ Ադրբեջանում մնալ-չմնալու հարցը քննարկվում էր Ադրբեջանի ղեկավարության հետ ուղղակի շփումների շրջանակում։ Եվ խաղաղապահների փուլ առ փուլ դուրսբերման մասին որոշում կայացվեց»,-ասել է նա։

--00—ՅՄ