Ադրբեջանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Ֆրանսիայի դեսպանի հետկանչը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

661f7014345ce661f7014345cf1713336340661f7014345ca661f7014345cc

Չնայած ֆրանսիական կողմի մեղադրանքներին Ադրբեջանի կողմից միակողմանի գործողությունների համար, մեր երկրի քայլերն ու պաշտոնական հայտարարությունները Ֆրանսիայի հասցեին ընդամենը պատասխան էին այս երկրի ապակառուցողական գործունեությանը։ Չնայած մեր երկրի դեմ զրպարտչական արշավին, մենք միշտ բաց ենք եղել երկխոսության համար։ ԱՊԱ-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն՝ արձագանքելով Ֆրանսիայի դեսպանի հետկանչին։

Հիշեցնենք, որ Ֆրանսիան որոշել է ետ կանչել Ադրբեջանում իր դեսպանին խորհրդակցությունների համար՝ Ադրբեջանի կողմից 2 երկրների հարաբերություններին վնասող միակողմանի գործողությունների համատեքստում։

Հաջիզադեի խոսքով, «Ֆրանսիան լրջորեն կասկածի տակ է դրել ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հիման վրա Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը», մասնավորապես վերջին երեքուկես տարիների ընթացքում ձեռնարկված քայլերը, դրանով իսկ «սրելով իրավիճակը»։

«Ֆրանսիայի կողմից Ադրբեջանի դեմ նախագծերի բազմիցս նախաձեռնումը այնպիսի կազմակերպություններում, ինչպիսիք են ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, ԵՄ-ն, Ֆրանկոֆոնիայի կազմակերպությունը և այլ միջազգային հարթակներ, ապացուցեցին այս երկրի՝ որպես չեզոք միջնորդի պնդումների լիակատար անհիմն լինելը»,- ասել է Հաջիզադեն։

--00—ՅՄ