ՊՆ նախկին շենքի պայթեցմամբ պայմանավորված՝ մայրուղին փակ է լինելու

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

f661e89f23e18e_661e89f23e1cd.thumb_

ՆԳՆ ՓԾ-ից տեղեկացնում են․ «Հարգելի՛ քաղաքացիներ, ապրիլի 17-ին՝ ժամը 10։40-ից մինչև 11։20-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Նաիրի համայնքի Պռոշյան գյուղի Գևորգ Չաուշի խճուղու թիվ 5 հասցեում տեղի են ունենալու ՀՀ ՊԵԿ վարչական շենքի պայթեցման աշխատանքներ, ինչով պայմանավորված փակվելու է մայրուղին։

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ տեղում հերթապահություն կիրականացնի ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ»։

--00—ՅՄ