Կաթնաջուր գյուղի վագոն-տնակում հրդեհ է բռնկվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News

դդ

Ապրիլի 9-ին, ժամը 17:26-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կաթնաջուր գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։ 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 8-րդ փողոցում գտնվեղ վագոն-տնակում․ տուժածներ չկան։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:29-ին, մարվել՝ 19։10-ին։ Այրվել են վագոն-տնակի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 48 քմ) , ներսի հատվածը՝ մասամբ (մոտ 28 քմ) և գույքը։

--00—ՍՊ