Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News

քկ
Հրաչյա Ստյոպայի Ղազարյանի
կենսագրությունը

Ծնվել է 1980 թվականի մայիսի 06-ին, Երևանում քաղաքում:
2001թ. ավարտել է ՀՀ ներքին գործերի նախարարության բարձրագույն դպրոցի իրավագիտության ֆակուլտետը:

Աշխատանքային գործունեություն

2001-2002 թթ. – ՀՀ ՆԳՆ ՊՊՎ Քանաքեռ-Զեյթունի պահպանության միլիցիայի բաժանմունքի դասակի հրամանատար, ապա՝ ոստիկանության դասակի հրամանատար
2002-2006 թթ.– ՀՀ ՆԳՆ Երևան քաղաքի ՆԳ վարչության Քանաքեռ-Զեյթունի ՆԳ բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի օպերլիազոր
2006-2007թթ.– ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի թմրամոլության դեմ պայքարի գծով ավագ օպերլիազոր

2007-2014թթ.– ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնի քննիչ, ավագ քննիչ, 2-րդ բաժանմունքի ավագ քննիչ, ապա՝ պետ
2014-2020թթ.– ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ, ապա՝ վարչության պետի տեղակալ

2020-2023թթ.– ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի պետ

2023-2024թթ.-- ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի պետ

III-IV.2024թ.-- ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության երրորդ վարչության ՀԿԳ ավագ քննիչ

Պարգևներ

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար  խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ

Ամուսնացած է, ունի մեկ երեխա:

--00—ԼՀ