Մարսը կարող է լիովին բնակելի դառնալ 20 տարվա ընթացքում․ Մասկ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News

180515-10thingselonmusk-editorial-2

Քաղաքակրթությունը կտևի ընդամենը մի քանի հարյուր տարի, եթե մարդկությունը «միջմոլորակային» չդառնա։ Այս մասին թվիթերում գրել է ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը։ Նա այսպես է պատասխանել լրագրող Էդ Կրասենշտեյնի հարցին, թե երբ է գալու մարդկային քաղաքակրթության ավարտը։

«Եթե մենք դառնանք միջմոլորակային, իսկ հետո միջաստղային, մեր քաղաքակրթությունը կտևի միլիոնավոր տարիներ, եթե ոչ, ապա, հավանաբար, ընդամենը մի քանի հարյուր տարի»,- գրել է Մասկը։

Գործարարի խոսքով՝ մարդկությունը պետք է պահպանի իր ներկայիս տեխնոլոգիական մակարդակը, մինչև Մարսը դառնա լիովին բնակելի, ինչը, նրա կարծիքով, կարող է տեղի ունենալ 20 տարվա ընթացքում։

--00—ՅՄ