Իլոն Մասկը խոսել է դեպի Մարս անօդաչու թռիչքների ժամկետների մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 8, 24News

աշխարհ

SpaceX և Tesla ընկերությունների ղեկավար Իլոն Մասկը չի բացառել, որ 2024 թվականին տեղի կունենա անօդաչու թռիչք դեպի Մարս: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին Մասկը գրել է «Թվիթեր»-ում՝ պատասխանելով դեպի Մարս թռիչքների մասին հարցին:

SpaceX ընկերությունը ներկայում մշակում է տրանսպորտային համակարգ, որը թույլ կտա արբանյակներ, անձնակազմեր ու բեռներ տեղափոխվել Երկիր մոլորակի ուղեծիր, ինչպես նաև դեպի Լուսին և Մարս:

--0--ԿԿ