«Crocus City Hall»-ի վրա հարձակում կատարած ահաբեկիչները եղել են թմրամիջոցների ազդեցության տակ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News

F-2lCPAXvTc

Crocus City Hall-ի վրա հարձակում կատարած ահաբեկիչները եղել են թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ազդեցության տակ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են իրավապահ մարմինները։

«Չորս հոգի գտնվել են թմրամիջոցների ազդեցության տակ, թե ինչ թմրամիջոց կամ հոգեմետ են օգտագործել, կպարզվի փորձաքննությամբ»,- ասել է գործակալության զրուցակիցը՝ չբացառելով, որ նրանք արգելված նյութերն ընդունել են ոչ միայն ահաբեկչության օրը։

Մարտի 25-ին Մոսկվայի Բասմանի դատարանը ձերբակալել է ահաբեկչության անմիջական իրականացման մեջ մեղադրվող չորս անձի՝ Դալերժոն Միրզոևին, Սաիդակրամ Ռաչաբալիզոդային, Շամսիդին Ֆարիդունին և Մուհամմադսոբիր Ֆայզովին։

Նրանց բերման են ենթարկել Բրյանսկի շրջանում, նրանք շարժվում էին դեպի ուկրաինական սահման։

--00—ՅՄ