Առաջին փուլով պատրաստվում են Ադրբեջանին տալ 4 գյուղ, հետո՝ գյուղեր Տավուշից և Տիգրանաշենը․ Դանիելյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 8, 24News

aca53965bf66bf67b9360b0ef98d4983_M

«Հայկական կողմը պատրաստվում է բավարարել Ադրբեջանի պահանջները և փուլ առ փուլ տալ հայկական տարածքները»,- հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Առաջին փուլով պատրաստվում են տալ 4 գյուղ, հետո՝ մյուսները, 7 գյուղ Տավուշից և Տիգրանաշենը»,-ասել է պատգամավորը՝ ընդգծելով, որ այս ամենի հետևանքով Լոռին դառնալու է սահմանամերձ մարզ։

Պատգամավորը նաև ընդգծել է, թե  ռազմավարական տեսանկյունից  ինչ վտանգների է բախվելու Հայաստանը, եթե Տավուշից տարածքներ զիջեն Ադրբեջանին։

«2020 թվականի պատերազմից հետո ադրբեջանական կողմը Տավուշի ուղղությամբ հարձակում չի  իրականացրել, որովհետև  տարիներ  շարունակ այդտեղ ամրաշինական աշխատանքներ են տարվել , այսինքն՝ այդ ամբողջ պաշտպանական գիծը ևս հայտնվելու է մեր թիկունքում, Հայաստանի հյուսիսային պաշտպանական գիծը կազմաքանդվելու է ամբողջապես։

Հաջորդը  Հայաստան մտնող գազամուղն է, որը  նույնպես անցնում է այդ տարածքով․ Ռուսաստանից եկող գազամուղը այս սրիկաների դավաճանական քայլի արդյունքում կհայտնվի Ադրբեջանի վերահսկողության տակ․․․ Լոռիի  մարզը դառնում է սահմանամերձ մարզ. նույն ծրագիրն է, որն իրականցվում էր Արցախում՝ մաս-մաս կտրել, շրջափակել, որի հետևանքով Հայաստանը վերածվելու է յուրահատուկ անկլավի»,-նշել է Գառնիկ Դանիելյանը։

Աղբյուր՝ Yerkir.am

--00—ՅՄ