Արդյո՞ք Տիգրանաշենը զիջվելու է․ ըստ իրենց տրամաբանության՝ այն խորհրդային ՀՀ-ի կազմում չէ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

ՀՀ անվտանգությանն առնչվող խնդիրները թշնամական պետության հետ կարգավորվում են բանավոր պայմանավորվածության հիման վրա, ինչն անթույլատրելի է։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է «Հայրենիք» կուսակցության հանրային կապերի հարցերով խորհրդատու, իրանագետ Վարդան Ոսկանյանը։

Ոսկանյանը չի բացառել, որ կարող են լինել նաև այլ պայմանավորվածություններ, որոնց մասին առաջին արտահոսքը, ըստ նրա, նախօրեին արել է վարչապետը։ Իրանագետը կարծում է, որ խորհրդային քարտեզներին հղում անելը լուրջ վտանգ է ծնում։

«Նախկին ԽՍՀՄ քարտեզներով ՀՀ տարածքում կան ադրբեջանական անկլավներ։ Հիմա, եթե անընդհատ շեշտում են այդ քարտեզները, դա լուրջ վտանգ է։ Դիցուք, Տիգրանաշեն, որն ըստ էության Արարատյան հարթավայրը Սյունիքի հետ կապող կենսական, ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհի վրա է գտնվում, նույնպես, ըստ իրենց տրամաբանության, փոխանցվելու է Ադրբեջանի՞ն։ Եթե այո, թող հստակ հայտարարեն։ Արդյո՞ք Տիգրանաշենը զիջվելու է, թե՝ ոչ»,- ասել է նա։

Շարունակությունը՝ տեսանյութում։

--0--ԿԿ