Փաշինյանն Արարատում Տիգրանաշենն Ադրբեջանին հանձնելու հարցը չի քննարկել. հերքում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News 

Փաշինյան

Լրատվամիջոցներում հայտնված այն տեղեկությունը, թե փետրվարի 3-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի Արարատի մարզ կատարած այցելության ընթացքում քննարկվել է Տիգրանաշեն բնակավայրն առաջիկայում Ադրբեջանին հանձնելու մասին հարցը, իրականությանը չի համապատասխանում: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արարատի մարզպետարանը։

«Այցելության ժամանակ քննարկվել են բացառապես մարզում իրականացված և իրականացվելիք ծրագրերին վերաբերող հարցերի այն շրջանակը, որն ավելի վաղ ներկայացվել է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Խնդրում ենք այսուհետ չտարածել նման ապատեղեկատվություն և զերծ մնալ ներքին և արտաքին թշնամիների շահերը սպասարկելուց», - հայտնում են մարզպետարանից:

--00--ԱԹ