ԱՄՆ-ն կշարունակի փորձել մոտեցնել Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումները․ Ջեյմս Օ՛Բրայեն

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News

1701847392

ԱՄՆ-ն կշարունակի փորձել մոտեցնել Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումները։ Այս մասին լրագրողներին ասել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը։

Ի պատասխան Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրետակոծության մասին հարցին՝ ամերիկացի դիվանագետն ասել է, որ ներկայիս լարվածությունը վկայում է դիվանագիտական ջանքերի ավելացման կարևորության մասին։

«Ես չեմ ուզում շահարկել որևէ կոնկրետ վերջին գործողություն, ուստի մենք պարզապես կշարունակենք կողմերին միավորելու ճանապարհը»:

--00—ՅՄ