ԱՄՆ-ում պտտահողմի պատճառով բազմաթիվ մարդիկ են տուժել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News

amn

ԱՄՆ Ինդիանայի նահանգի Վինչեստեր և Սելմա քաղաքներում պտտահողմի պատճառով բազմաթիվ մարդիկ են վիրավորվել, զոհեր չկան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանությանը։

«Արձանագրվել են բազմաթիվ լուրջ վնասվածքներ, բայց թիվը չգիտեմ։ Չգիտեմ՝ որտեղ են նրանք», - հայտնել է Ինդիանայի ոստիկանության տեսուչ Դագ Քարթերը լրագրողներին։

Ավելի վաղ NBC News-ը, վկայակոչելով նահանգի ոստիկանությանը, հայտնել էր, որ պտտահողմի պատճառով Վինչեստերում 3 մարդ է մահացել։

Քարթերը շեշտել է, որ ոստիկանությունը մահվան դեպքերի մասին չի լսել։ Նա նաև հաստատել է, որ ավելի վաղ ոստիկանությունը հայտնել էր զոհերի մասին։

Վինչեստերում որոշ շենքեր և տներ ամբողջովին ավերվել են․ դրանց փլատակներում կարող են մարդիկ լինել։

--00—ԼՀ