ԱԳ փոխնախարարը և Ջեյմս Օ՛Բրայենը քննարկել են հայ-ամերիկյան տնտեսական փոխգործակցության մասին հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 30, 24news

Screenshot_15

Հունիսի 30-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության պատժամիջոցների համակարգման գրասենյակի ղեկավար  Ջեյմս Օ՛Բրայենի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքից։

Պատվիրակության կազմում ընդգրկված էր նաև Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտաքին գործերի, համագործակցության երկրների և զարգացման նախարարության տնտեսության, գիտության և տեխնոլոգիական հարցերով գլխավոր տնօրեն Կումար Այերը:

Հանդիպման ընթացքում Մնացական Սաֆարյանը և Ջեյմս Օ՛Բրայենը քննարկել են հայ-ամերիկյան տնտեսական փոխգործակցությանը վերաբերող հարցեր, գոհունակություն են հայտնել հայ-ամերիկյան երկխոսության զարգացման դինամիկայի առնչությամբ:

Զրուցակիցները կարևորել են պարբերական շփումները և կառուցողական երկխոսությունը:

--00—ՅՄ