Իրակլի Կոբախիձեն Վրաստանի վարչապետի պաշտոնում առաջին այցը կկատարի Բրյուսել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 9, 24News

9

Իրակլի Կոբախիձեն Վրաստանի վարչապետի պաշտոնում առաջին այցով կմեկնի Բրյուսել։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Վրաստանի հանրային հեռարձակողի հրապարակումից։

Կոբախիձեն իր առաջիկա այցի մասին լրագրողներին հայտնել է խորհրդարանում կայացած քվեարկությունից հետո, որի արդյունքներով վստահության քվե է տրվել Իրակլի Կոբախիձեի գլխավորած կառավարությանը։

Նոր վարչապետի այցը Բրյուսել կկայանա փետրվարի 20-21-ը։

«Սկզբունքորեն այցը Բրյուսել նախատեսված է փետրվարի 20-21-ը։ Դա վերաբերում է ինչպես Եվրամիությանն, այնպես էլ ՆԱՏՕ-ին։ Օրակարգն արդեն որոշված է։ Համապատասխանաբար, առաջին այցը տեղի կունենա Բրյուսել»,- նշել է Կոբախիձեն:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ստորագրել է Իրակլի Կոբախիձեին վարչապետ նշանակելու մասին հրամանը։ 

--00—ԼՀ