Արարատի մարզի բենզալցակայանում հրդեհ է բռնկվել․ կրակը տեսանելի է մի քանի 100 մետրից. shamshyan

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News

գազ

Այսօր՝ փետրվարի 6-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 23։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքից դեպի Վերին Արտաշատ տանող ճանապարհին գտնվող բենզալցակայանում հրդեհ է բռնկվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի և օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։

 --00—ԼՀ