Արարատի մարզում հրկիզել են «Օազիս» սրճարանը․ վնասը մի քանի միլիոն դրամի է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News

հրդեհ

Ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 21-ի, Արարատի մարզում տեղի ունեցած գույքը դիտավորությամբ ոչնչացնելու փաստով։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 07։00-ի սահմանում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայություն 911 ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքի «Ազատնոց» կոչվող սրճարանից ծուխ է դուրս գալիս, և կան կասկածներ, որ դա կրակից է առաջացել։

Ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 00։30-ից մինչև 06։00-ն ընկած ժամանակահատվածում, Հր․ Թովմասյան փողոցի 2-րդ հասցեում գործող «Օազիս» սրճարանի շենքի հետնամասի դուռը հրել բացելու միջոցով մուտք են գործել ներս, սեղանների տակ լցրել նախօրոք բերված փայտեր ու հրկիզել։ Հրկիզման արդյունքում սրճարանի 7 սենյակ՝ ներսում եղած ողջ գույքով, վառվել են։

Դեպքի փաստով «Օազիս» սրճարանի տնօրեն 25-ամյա Վահե Սահակյանից հաղորդում է ընդունվել։ 

--00—ԼՄ