Հետապնդում՝ Երևանում. պարեկները կանխել են «Ճվճվ Արոյի» որդու փախուստը․ shamshyan

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News

Screenshot_9

Հունվարի 24-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Երևանում Mercedes մակնիշի 37 AB 344 համարանիշի ավտոմեքենան մի քանի ժամ է՝ չարամտորեն խախտում է ճանապարհային երթևեկության կանոնները՝ մեքենան վարելով անգամ կարմիր լույսի տակով:

Տեղում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանի հանձնարարականով, ՊԾ Երևան քաղաքի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի և ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ իրականացվում է օպերացիա, որը կրում է «Ոնց ֆռաս, հայտնվելու ես պարեկի փայտիկի ծայրին» անունը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քանի որ տեղեկություններ էին ստացվել, որ Mercedes-ը «զվռնում է» մայրաքաղաքի տարբեր փողոցներում,  3-րդ գումարտակում հայտարարվում է ուժեղացված ծառայություն:

Կարճ ժամանակ անց 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Արթուր Կարապետյանն ու Արա Ենոքյանը ժամը 02:00-ի սահմաններում նկատում են, որ նշված Mercedes-ը Ազատության պողոտայի ու Թբիլիսյան խճուղու հատվող հատվածում երթևեկում է, պարեկները բարձրախոսով հրահանգում են, որպեսզի նա կանգնեցնի ավտոմեքենան, բայց վարորդը ոչ միայն չի ենթարկվում պարեկների օինական «կա՛նգ առ» պահանջին, այլև մեծ արագությամբ ավտոմեքենան վարում է՝ անցնելով կարմիր լույսի տակով:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ