Ադրբեջանի բռնապետը ոչ մի կերպ չի կարողանում բնակչությանը վերադարձնել Գյանջա. Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18,  24News 

Կարեն Հովհաննիսյան

Թուրք-քրդական հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը գրել է.

«Ըստ իմ ունեցած տեղեկությունների՝ Ադրբեջան անունով արհեստածին պետության բռնապետը ոչ մի կերպ չի կարողանում բնակչությանը հետ վերադարձնել Գյանջա։ Վրաստանի հետ սահմանին կուտակումներ են, մարդիկ փորձում են սահմանն ապօրինի անցնել՝ օգտագործելով տեղանքի թույլ պահպանվող վայրերը։ Այս օրերին այդ պետության հյուսիս -արևմտյան  շրջաններից շատ մարդիկ են դուրս եկել»։

--00--ԱԹ