Հակառակորդը փախուստի է դիմել և կորցրել զգալի թվով տեխնիկա․ Արծրուն Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

Արծրուն Հովհաննիսյան

Վաղ առավոտից մարտական գործողությունները շարունակվեցին նույն ուժգնությամբ։ Փաստենք, որ Ադրբեջանը հերթական անգամ չպահպանեց հրադադարի կոչը, պայմանը, որն այս անգամ առաջարկել էր ֆրանսիական կողմը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննսիյանը։

«Սկզբում հյուսիսային կողմում հերթական անգամ հարձակման փորձ կատարեցին, ջախջախվեցին, հետ շպրտվեցին՝ որևէ նշանակալի հաջողություն չունենալով»,- նշեց ՊՆ ներկայացուցիչը:

Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ նույն ժամանակ հարավային ուղղությամբ, օպերացիոն ընդհանուր ուղղությամբ երկու առանձին հատվածներում փորձել են հարձակվողական գործողություններ ծավալել:

«Մեկ ուղղությամբ, հստակորեն ընկնեկով հայկական զինված ուժերի հրետանու հուժկու կրակի տակ, փախուստի են դիմել, հետ են շպրտվել՝ կորցնելով զգալի թվով տեխնիկա, այդ թվում նաև, ինչպես տեսանյութում մենք հրապարակեցինք, մեծաքանակ զինամթերք»,- հավելեց նա։

--00--ԱՀ