14 մարդ խոշտանգվել է, 64-ը՝ զոհվել ԼՂ-ից Հայաստան հարկադիր տեղափոխման ժամանակ․ ԱԳՆ խոսնակ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

ան

Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը X-ի իր միկրոբլոգում գրել է.

«ՀՀ քննչական կոմիտեն հրապարակել է սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի իրականացրած լայնածավալ ռազմական հարձակման հետևանքով քաղաքացիական բնակչության, ներառյալ՝ երեխաների շրջանում սպանվածների ու վիրավորների թվի տվյալները: 14 մարդ կտտանքների է ենթարկվել, 64-ը մահացել են Լեռնային Ղարաբաղից տեղափոխվելիս»։

Նա նաև տարածել է Քննչական կոմիտեի այլ տվյալներ, ըստ որոնց՝ ավելի քան 200 մարդ, այդ թվում՝ 9 քաղաքացիական անձ, 2 երեխա, սպանվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել, որոնցից 80-ը՝ խաղաղ բնակիչ: Բադալյանի տարածած տեղեկապատկերում նշված է, որ տվյալները 2023 թ. հոկտեմբերի 30-ի դրությամբ են, և կարող են փոխվել, քանի որ հետաքննությունը դեռ ընթանում է: 

ս

 

  --00—ԼՀ