Հայ ժողովրդին, որը դեռ տառապում է, ես ասում եմ ՝ մի հուսահատվեք, Աստված ձեզ հետ է. Մել Գիբսոն

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News

Հայ ժողովուրդը, որը դարեր շարունակ տառապել է իր հավատքի պատճառով, կրկին բախվել է էթնիկ զտման կոշտ արշավի։ Այս մասին հայտարարել է աշխարհահռչակ դերասան Մել Գիբսոնը։

«Թուրքիան և Ադրբեջանը սարսափելի վայրագություններ են իրականացնում հայերի նկատմամբ՝ սով, հարկադիր տեղահանություն, սպանություններ, առաջին անհրաժեշտության իրերի հասանելիության մերժում։  Նրանք նույն հայերն են, որոնք այս հողի վրա ապրել են սերունդներով։ 

Ես կոչ եմ անում միջազգային հանրությանն անհապաղ գործողություններ ձեռնարկել, այն պետք է օգնության ձեռք մեկնի հայերին, որի կարիքն այժմ նրանք հուսահատորեն ունեն, և հումանիտար միջանցք ստեղծի նրանց անվտանգ տեղափոխման համար: Հայ ժողովրդին, որը դեռ տառապում է, ես ասում եմ ՝ մի հուսահատվեք, Աստված ձեզ հետ է»,-ասել է նա։

--00—ՅՄ