Ինչ պետք է անեն բոլոր այն մարդիկ, ովքեր ՀՀ պետականության կողքին են

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22, 24News 

կոնձ

«Հայաստանի ինքնիշխանությունը կազմալուծել ձգտող արտաքին և ներքին ուժերը իրենց առջև դրել են հետևյալ պլանը`

Ամենուրեք տարածել տագնապ

Խուճապ

Ապատեղեկատվություն

Ստեղծել քաոս

Հետո քաոսը վերածել անիշխանության, զավթել իշխանությունը, Հայաստանը դարձնել կիսանկախ միավոր ու վերջ տալ պետականությանը»: 

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: 

«Այս հրեշավոր պլանի հեղինակների մի մասը Հայաստանում չեն ապրում, նրանց իրականացնողներից շատերի երեխաները ՀՀ քաղաքացիներ չեն: Նրանց ունեցվածքի մի մասը ՀՀ-ում չէ:

Ինչ պետք է անեն բոլոր այն մարդիկ, ովքեր ՀՀ պետականության կողքին են`

Ստուգել տեղեկատվության աղբյուրները

Չտարածել չճշտված և վտանգավոր լուրեր

Չընկնել էմոցիոնալ թակարդների մեջ

Թույլ չտալ, որ իրենց օգտագործեն որպես հեղաշրջում կատարելու գործիք

Գնալ աշխատանքի

Վճարել հարկերը

Ուժեղացնել տնտեսությունը

Շարունակել կյանքը

Ապրել, ապրել, ապրել:

Հայաստանում կյանքը պետք է շարունակվի, տնտեսությունը պետք է աճի, ինստիտուտները պետք է աշխատեն: Բոլոր նրանք, ովքեր ձգտում են խաթարել ներքին կյանքը, ձգտում են վերջ տալ Հայաստանի Հանրապետությանը:

Ի հեճուկս բոլոր ներսի և դրսի պետականաքանդ տարրերի` շարունակեք ապրել, աշխատել, արարել հանուն Հայաստանի Հանրապետության»,- գրել է նա:

--00—ԼՀ