ՌԴ-ն կշարունակի աշխատել Երևանի և Բաքվի հետ Արցախի շրջափակման իրավիճակի կարգավորման ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News

պես

Ռուսաստանը կշարունակի աշխատել Երևանի և Բաքվի հետ Լեռնային Ղարաբաղի շրջափակման շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման ուղղությամբ։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել է, որ տարբեր տարբերակներ են քննարկվում ու մշակվում կողմերի հետ։

Նա նաև հիշեցրել է, որ ԼՂ հումանիտար օգնության առաջին խմբաքանակն ուղարկվել և առաքվել է Մոսկվայի կողմից։

--00—ԼՀ