Ադրբեջանի ՄԻՊ-ը տեսակցել է առևանգված Վագիֆ Խաչատրյանին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 3, 24News

photo_2023-08-03_12-39-26

Ադրբեջանի ՄԻՊ-ը` Սաբինա Ալիևան, այցելել է կալանավորված Վագիֆ Խաչատրյանին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նրանք նաև լուսանկար են հրապարակել, որում երևում է Վագիֆ Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ հուլիսի 29-ին 68-ամյա բուժառուն՝ Վագիֆ Խաչատրյանը, ով ԼՂ-ից ՀՀ բուժօգնության էր տեղափոխվում՝ ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ, առևանգվել է Ադրբեջանի սահմանապահ ծառայության կողմից ապօրինի տեղադրված անցակետում։

--00—ՅՄ