Ադրբեջանի ՄԻՊ-ն այցելել է հայ գերիներին, հետաքրքրվել՝ նրանց իրավունքները պաշտպանվո՞ւմ են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

լեյլի

Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևան այցելել է Ադրբեջանում պահվող հայ գերիներին, որոնց Բաքուն մեղադրում է Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքներում ահաբեկչական գործողությունների իրականացնելու համար, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Ըստ Ադրբեջանի ՄԻՊ-ի հայտարարության՝ օմբուդսմենն անհատական կարգով  լսել է նրանց դիմումները, ներկայացրել իրենց իրավունքները և հետաքրքրվել՝ արդյոք նրանց իրավունքները պաշտպանվո՞ւմ են: Ըստ աղբյուրի՝ պահվող անձինք բավարարվածություն են հայտնել պահման պայմանների, սննդի, բուժսպասարկման, վերաբերմունքի առնչությամբ:

Ադրբեջանի ՄԻՊ-ը այցելության շրջանակում արձանագրած արդյունքներն ուղարկել է միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին:

Հիշեցնենք՝ մայիսի 4-ի դրությամբ Ադրբեջանից Հայաստան վերադարձած գերիների թիվը 72 է: Հայկական կողմի տվյալների համաձայն՝ Ադրբեջանում դեռ կան 200 հայ ռազմագերիներ ու քաղաքացիական անձինք: Պաշտոնական Բաքուն այլ թիվ է ներկայացնում՝ նշելով, որ նրանք ոչ թե ռազմագերիներ, այլ «դիվերսանտներ են»։ Նրանց մասով քրգործեր են հարուցված։ 

--00—ԼՄ