Կապանում բացվել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործառնական կենտրոնը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 2, 24News

նկա

ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավար Մարկոս Ռիտերը ասել է, որ իրենք ունեն պլան՝ ՀՀ-ում ունենալ 6 օպերատիվ կենտրոն։

 «Գրեթե մոտ ենք մեր պլանների իրականացմանը»,- ասել է նա։ 

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը կարևորել է կենտրոնի բացումը և շնորհակալություն հայտնել. «Այն կապված է սահմանամերձ բնակավայրերում տեղի ունեցող իրադարձությունների հետ։ Շնորհակալություն եմ հայտնում ԵՎ դիտորդական առաքելությանը։ Դիտորդական առաքելության ներկայությունը մեծ զսպողություն կունենա սահմանի երկայնքով, ինչպես նաև կարող է կայունություն բերել Կապանում։ Մեծ հույս ունեմ, որ դիտորդական առաքելությունն իր առաքելությունը կանի այնպես, ինչպես ակնկալում է ժողովուրդը, ովքեր բնակվում են այստեղ և արդյունքները մեզ սպասեցնել չեն տա»,- ասել է նա։

--00—ԼՀ